Հոդված 22. Ոչ միջազգային բնույթի զինված հակամարտություններ
Հոդված 22 Ոչ միջազգային բնույթի զինված հակամարտություններ
1. Սույն Արձանագրությունը կիրառվում է ոչ միջազգային բնույթ կրող զինված հակամարտությունների դեպքում, որոնք ծագել են Կողմերից մեկի տարածքում:
2. Սույն Արձանագրությունը չի կիրառվում այնպիսի ներքին անկարգությունների և լարվածությունների դեպքում, ինչպիսիք են խռովությունները, առանձին և եզակի բռնության դեպքերը և նման բնույթի այլ գործողությունները:
3. Սույն Արձանագրության ոչ մի դրույթ չի օգտագործվում բոլոր օրինական միջոցներով պետությունում օրենքը և կարգը հաստատելուն կամ վերահաստատելուն կամ ազգային միասնությունը և պետության տարածքային ամբողջականությունը պահպանելուն ուղղված` որևէ պետության ինքնիշխանության կամ կառավարության պատասխանատվության վրա ազդելու նպատակով:
4. Սույն Արձանագրության ոչ մի դրույթ չի վնասում այն Կողմի` 15-րդ հոդվածով նախատեսված խախտումների նկատմամբ հիմնական իրավասությանը, որի տարածքում ծագել է ոչ միջազգային բնույթի զինված հակամարտություն:
5. Սույն Արձանագրության ոչ մի դրույթ չի օգտագործվում Կողմի զինված հակամարտության կամ ներքին կամ արտաքին գործերին ցանկացած պատճառաբանությամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն միջամտելու արդարացման համար:
6. 1-ին կետում նշված իրավիճակներում սույն Արձանագրության կիրառումը չի շոշափում հակամարտության իրավական կարգավիճակը:
7. ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է իր ծառայություններն առաջարկել հակամարտության կողմերին:
Գ լ ու խ 6
Ինստիտուցիոնալ հարցեր