Հոդված 27. Գործառույթները
Հոդված 27 Գործառույթները
1. Կոմիտեի վրա դրվում են հետևյալ գործառույթները.
ա) Սույն Արձանագրության իրականացման համար Ղեկավար ցուցումների մշակում,
բ) մշակութային արժեքների նկատմամբ ուժեղացված պաշտպանության տրամադրում, դադարեցում կամ վերացում և ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների Ցուցակի կազմում, նորացում և տարածում,
գ) Սույն Արձանագրության իրականացման հսկում ու վերահսկում և ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների հայտնաբերման նպաստում,
դ) Կողմերի զեկույցների քննարկում և դիտողությունների ներկայացում, անհրաժեշտության դեպքում` բացատրությունների պահանջում և Արձանագրության իրականացման մասին Կողմերի Հանդիպման համար սեփական զեկույցի նախապատրաստում,
ե) 32-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային օգնության մասին հայցերի ստացում և քննարկում,
զ) Հիմնադրամի միջոցների օգտագործման հաստատում,
է) ցանկացած այլ գործառույթի կատարում, որը կարող է նրան հանձնարարել Կողմերի Հանդիպումը:
2. Կոմիտեի գործառույթները կատարում են Գլխավոր տնօրենի հետ համագործակցությամբ:
3. Կոմիտեն համագործակցում է Կոնվենցիայի, դրա Առաջին Արձանագրության և սույն Արձանագրության նպատակներին համանման նպատակներ հետապնդող՝ միջազգային և ազգային կառավարական ու ոչ կառավարական կազմակերպությունների հետ: Կոմիտեն իր գործառույթների իրականացմանն աջակցելու համար կարող է իր նիստերին խորհրդատվական կարգավիճակով հրավիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ պաշտոնական հարաբերություններ ունեցող հայտնի մասնագիտական կազմակերպությունների, այդ թվում՝ «Երկնագույն վահան» միջազգային կոմիտեին (ԵՎՄԿ) և դրա մարմիններին: Խորհրդատվական կարգավիճակով նիստերին մասնակցելու համար կարող են հրավիրվել նաև Մշակութային արժեքների պահպանման ու վերականգնման հարցերի ուսումնասիրման ուղղությամբ միջազգային կենտրոնի (Հռոմի կենտրոն), (ՄԱՊՎՀՈՒՄԿ) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները: