Հոդված 4. Կապը 3-րդ գլխի և Կոնվենցիայի ու սույն Արձանագրության այլ դրույթների միջև
Հոդված 4 Կապը 3-րդ գլխի և Կոնվենցիայի ու սույն Արձանագրության այլ դրույթների միջև
Սույն Արձանագրության 3-րդ գլխի դրույթների կիրառումը չի ազդում.
ա) Կոնվենցիայի 1-ին գլխի և սույն Արձանագրության 2-րդ գլխի դրույթների կիրառման վրա,
բ) Կոնվենցիայի 2-րդ գլխի դրույթների կիրառման վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Արձանագրության Կողմերի միջև կամ Կողմի և այն պետության միջև, որը 3-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան ընդունում և կիրառում է սույն Արձանագրությունը, մշակութային արժեքներին շնորհված է հատուկ պաշտպանություն, ինչպես նաև ուժեղացված պաշտպանություն, որի ժամանակ կիրառվում են միայն ուժեղացված պաշտպանության վերաբերյալ դրույթները:
Գ լ ու խ 2
Պաշտպանության մասին ընդհանուր դրույթներ