Հոդված 45. Չեղյալ հայտարարումը
Հոդված 45 Չեղյալ հայտարարումը
1. Կողմը կարող է չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը:
2. Չեղյալ հայտարարման մասին ծանուցվում է գրավոր փաստաթղթով, որը ի պահ է հանձնվում Գլխավոր տնօրենին:
3. Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարման մասին փաստաթուղթը ստանալուց մեկ տարի հետո: Սակայն եթե այդ ժամկետը լրանալու պահին չեղյալ հայտարարող Կողմը ներգրավված է զինված հակամարտության մեջ, չեղյալ հայտարարումն ուժի մեջ չի մտնում մինչև ռազմական գործողությունների ավարտը կամ մինչև մշակութային արժեքները երկիր վերադարձնելու գործողությունների ավարտը` կախված նրանից, թե որ ժամկետն է ավելի ուշ: