Հոդված 6. Հարգանք մշակութային արժեքների նկատմամբ
Հոդված 6 Հարգանք մշակութային արժեքների նկատմամբ
Կոնվենցիայի 4-րդ հոդվածին համապատասխան մշակութային արժեքների նկատմամբ հարգանքն ապահովելու նպատակով.
ա) Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ կետում հիշատակված ծայրահեղ ռազմական անհրաժեշտության վրա հղում կատարելով՝ մշակութային արժեքների նկատմամբ թշնամական գործողությունից ձեռնպահ մնալու պարտավորության խախտումը թույլատրվում է միայն այն ժամանակ և այնքան ժամանակով, երբ.
(i) այդ մշակութային արժեքներն իրենց գործառույթներով վերածված են ռազմական օբյեկտների, և
(ii) գործնականում գոյություն չունի ռազմական առավելություն ստանալու համար ոչ մի հավասարազոր այլընտրանք, քան այն, որը կարելի է ստանալ այդ օբյեկտի դեմ թշնամական ակտ իրականացնելու արդյունքում,
բ) Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ կետում հիշատակված ծայրահեղ ռազմական անհրաժեշտության վրա հղում կատարելով՝ մշակութային արժեքները այնպիսի նպատակների համար օգտագործելը, որոնք կարող են դրանք ավերման կամ վնասվելու վտանգի ենթարկել, կարող է թույլատրվել միայն այն ժամանակ, երբ հնարավորություն չկա հավասարազոր ռազմական առավելության հասնելու համար ընտրություն կատարել այդպիսի օգտագործման և այլ հնարավոր միջոցի միջև,
գ) ծայրահեղ ռազմական անհրաժեշտության հղման վերաբերյալ որոշումը կայացվում է գումարտակին հավասարազոր մեծության կամ իր չափով ավելի մեծ ուժերի հրամանատարի կողմից կամ չափով ավելի փոքր ուժերի հրամանատարի կողմից, եթե հանգամանքները չեն թույլատրում գործել այլ կերպ,
դ) «ա» ենթակետին համապատասխան ընդունված որոշման հիման վրա հարձակման դեպքում կատարվում է արդյունավետ նախնական զգուշացում, եթե հանգամանքները դա թույլատրում են: