Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Մշակութային արժեքների պաշտպանությունը բռնազավթված տարածքներում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9 Մշակութային արժեքների պաշտպանությունը բռնազավթված տարածքներում

1. Առանց վնասելու Կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթները` մի Կողմի տարածքն ամբողջովին կամ մասնակիորեն բռնազավթած Կողմը բռնազավթված տարածքի առնչությամբ արգելում կամ կանխում է.

ա) մշակութային արժեքի ցանկացած անօրինական արտահանումը, այլ տեղափոխումը կամ սեփականության իրավունքի փոխանցումը,

բ) բոլոր հնագիտական պեղումները, եթե դրանք խստորեն չեն պահանջվում մշակութային արժեքի պաշտպանության, հաշվառման կամ պահպանման համար,

գ) մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները:

2. Բռնազավթված տարածքում մշակութային արժեքների ցանկացած հնագիտական պեղումը, դրանց վերափոխումը կամ օգտագործման ձևի փոփոխությունն իրականացվում են բռնազավթված տարածքների ազգային իրավասու իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ, եթե հանգամանքները դա թույլ են տալիս:

Գ լ ու խ 3

Ուժեղացված պաշտպանություն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։