Հոդված 13. Փորձաքննության որոշման գանգատարկումը և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետների վերականգնումը
Հոդված 13. Փորձաքննության որոշման գանգատարկումը և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետների վերականգնումը
Նախնական կամ կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի դրա ստացման օրվանից երեք ամսվա ընթացքում գանգատ ներկայացնել պետական լիազորված մարմնի գանգատարկման խորհուրդ (այսուհետ` գանգատարկման խորհուրդ): Գանգատը քննարկվում է պետական լիազորված մարմնի կողմից հաստատված կարգով:
Գանգատարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում այն ստանալու օրվանից 6-ամսյա ժամկետում հայտատուն իրավունք ունի դիմել դատարան:
Հայտատուն իրավունք ունի ծանոթանալ փորձաքննության որոշման մեջ նշված նյութերին: Որոշման ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում հայտատուն կարող է պահանջել այդ նյութերի պատճենները:
Պետական լիազորված մարմինը սույն օրենքի 8 հոդվածի երրորդ և վեցերորդ մասերով և սույն հոդվածի առաջին և երրորդ մասերով նախատեսված և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետը կարող է վերականգնել` դրա լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, հայտատուի տված դիմումի համաձայն, սահմանված տուրքի վճարման դեպքում: