Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 8. Հայտի փորձաքննությունը

գործել է մինչև 2000-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 8. Հայտի փորձաքննությունը

Հայտի փորձաքննությունը, որը ներառում է նախնական փորձաքննություն և հայտարկված նշանի փորձաքննություն, իրականացնում է պետական լիազորված մարմինը:

Պետական լիազորված մարմնի կողմից հայտի ստացման օրվանից երկու ամսվա ընթացքում, մինչև դրա վերաբերյալ որոշման ընդունումը, հայտատուն իրավունք ունի իր նախաձեռնությամբ լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարել հայտի նյութերում:

Փորձաքննության ընթացքում, մինչև նշանի գրանցման մասին որոշման ընդունումը, հայտատուն իրավունք ունի դիմում ներկայացնել տվյալ հայտով հայտատուի փոփոխության մասին:

Եթե լրացուցիչ նյութերը էապես փոփոխում են գրանցման ներկայացված նշանը, կամ եթե հայտի մեջ նշված ապրանքների ցանկում ներառվել են ոչ նույնատիպ ապրանքներ, ապա այդ նյութերը քննարկման չեն ընդունվում և կարող են հայտատուի կողմից ձևակերպվել որպես ինքնուրույն հայտ:

Փորձաքննության ընթացքում պետական լիազորված մարմինը կարող է հայտատուից պահանջել լրացուցիչ նյութեր, առանց որոնց փորձաքննության անցկացումն անհնար է: Լրացուցիչ նյութերը պետք է ներկայացվեն այդ մասին հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

Հայտատուի խնդրանքով նշված ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 6 ամսով, եթե այդ մասին դիմումն ստացվել է մինչև այդ ժամկետի ավարտը: Սահմանված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

Հայտատուի խնդրանքով հայտը կարող է հետ կանչվել փորձաքննության ցանկացած փուլում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։