Գլուխ VIII · ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԸՆՁԵՌՈՒՄԸ
Հոդված 37. Գրանցամատյանում փոփոխություններ կատարելը
Հոդված 37. Գրանցամատյանում փոփոխություններ կատարելը
Վկայականի սեփականատերն իր անվանումը փոխելու, ինչպես նաև տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքի վերաբերյալ փոփոխությունների մասին տեղեկացնում է պետական լիազորված մարմնին:
Գրանցամատյանում և վկայականում փոփոխությունները կատարվում են վկայականի սեփականատիրոջ դիմումի համաձայն` սահմանված տուրքի վճարման դեպքում: