Հոդված 4. Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը
Հոդված 4. Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը
Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքն առաջանում է նրա գրանցման պահից:
Ապրանքային նշանի սեփականատերն ունի ապրանքային նշանը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու բացառիկ իրավունք, ինչպես նաև` այլ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու իրավունք: Առանց ապրանքային նշանի սեփականատիրոջ թույլտվության ոչ ոք իրավունք չունի օգտագործել Հայաստանի Հանրապետությունում պաշտպանվող ապրանքային նշանը:
Ապրանքային նշանի սեփականատիրոջ բացառիկ իրավունքի խախտում է համարվում առանց նրա թույլտվության այդ ապրանքային նշանի կամ դրանով նշված արտադրանքի պատրաստումը, կիրառումը, ներմուծումը, վաճառքը և դրա առաջարկը, ինչպես նաև այլ ձևերով տնտեսական շրջանառության մեջ մտցնելը կամ այդ նշանով նշված ապրանքի կամ ապրանքային նշանի` նույն նպատակով պահեստավորումը և սույն օրենքի 22 հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունների իրականացումը: Ապրանքային նշանի սեփականատիրոջ բացառիկ իրավունքի խախտում է համարվում նաև այդ նշանին շփոթելու աստիճան նման մեկ այլ նշանի օգտագործումը նույնատիպ ապրանքների համար: