Գլուխ III · ԿՈԼԵԿՏԻՎ ՆՇԱՆ
Հոդված 20. Կոլեկտիվ նշանը
Հոդված 20. Կոլեկտիվ նշանը
Կոլեկտիվ նշան է համարվում որևէ տնտեսական ընկերակցության կամ տնտեսական միավորման (այսուհետ` միավորում) ապրանքային նշանը, որը նախատեսված է միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր ունեցող և իրենց կողմից արտադրվող և (կամ) իրացվող ապրանքները նշելու համար:
Կոլեկտիվ նշանը և դրա օգտագործման իրավունքը փոխանցման ենթակա չեն: