Գլուխ X · ՏԵՂԱՆՎԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 50. Անցումային դրույթներ
Հոդված 50. Անցումային դրույթներ
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված ապրանքային նշանների գրանցման գործողությունը մնում է ուժի մեջ:
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական լիազորված մարմին ներկայացված այն հայտերով, որոնց քննարկումը չի ավարտվել, ապրանքային նշանների փորձաքննությունն անցկացվում է սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:
Սույն օրենքի 22 հոդվածի վեցերորդ մասն ուժի մեջ է մտնում սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամիս անց:
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
9 հունիսի 1997 թ.
ՀՕ-117