Գլուխ II · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 17. Գրանցամատյանում փոփոխություններ կատարելը
Հոդված 17. Գրանցամատյանում փոփոխություններ կատարելը
Ապրանքային նշանի սեփականատերն իր անվանման կամ ազգանվան, անվան և հայրանվան փոխման, այն ապրանքների անվանացուցակի կրճատման, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, առանց ապրանքային նշանի էությունը փոփոխելու նրա առանձին տարրերի փոփոխման և ապրանքային նշանի գրանցմանը վերաբերող այլ փոփոխությունների մասին տեղեկացնում է պետական լիազորված մարմնին:
Գրանցամատյանում և ապրանքային նշանի վկայականում փոփոխությունները կատարվում են սեփականատիրոջ դիմումի համաձայն` սահմանված տուրքի վճարման դեպքում: