Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ԿՈԼԵԿՏԻՎ ՆՇԱՆ

Հոդված 21. Կոլեկտիվ նշանի գրանցումը

գործել է մինչև 2000-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 21. Կոլեկտիվ նշանի գրանցումը

Կոլեկտիվ նշանի գրանցման հայտին կցվում են` կոլեկտիվ նշանի կանոնադրությունը, որը պարունակում է միավորման անվանումը, կոլեկտիվ նշանն իր անունով գրանցելու լիազորված իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության անվանումը, տվյալ նշանի օգտագործման իրավունքն ունեցող իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների ցուցակը, գրանցման նպատակը, կոլեկտիվ նշանով նշվող ապրանքների անվանացանկը և դրանց միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր, կոլեկտիվ նշանի օգտագործման պայմանները, օգտագործման վերահսկողության կարգը, պատասխանատվությունը կոլեկտիվ նշանի կանոնադրության խախտման համար:

Ի լրումն սույն օրենքի 14 հոդվածով նախատեսված տեղեկությունների` գրանցամատյանում նշվում են նաև տեղեկություններ կոլեկտիվ նշանի օգտագործման իրավունք ունեցող իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների մասին: Այդ տեղեկությունները, ինչպես նաև կանոնադրությունից քաղվածքը, միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր ունեցող այն ապրանքների մասին, որոնց համար գրանցված է տվյալ կոլեկտիվ նշանը` հրատարակվում են պետական լիազորված մարմնի պաշտոնական տեղեկագրում:

Կոլեկտիվ նշանի սեփականատերը տեղեկացնում է պետական լիազորված մարմնին կոլեկտիվ նշանի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին:

Միասնական, որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր չունեցող ապրանքների վրա կոլեկտիվ նշանի օգտագործման դեպքում ցանկացած անձի դիմումի հիման վրա, դատարանի որոշմամբ, գրանցման գործողությունը կարող է դադարեցվել վաղաժամկետ` ամբողջովին կամ մասնակիորեն:

Կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը պետական լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով կարող է համապատասխանաբար փոխակերպվել իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։