Գլուխ V · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
Հոդված 25. Ապրանքային նշանի զիջումը
Հոդված 25. Ապրանքային նշանի զիջումը
Ապրանքային նշանը պայմանագրով կարող է զիջվել այլ անձանց` բոլոր այն ապրանքների կամ նրանց մի մասի համար, որոնք նշված են ապրանքային նշանի վկայականում: Ապրանքային նշանը զիջել չի թույլատրվում, եթե այն կարող է սպառողին մոլորության մեջ գցելու պատճառ դառնալ ապրանքին կամ դրա արտադրողին` վերաբերող հարցերում: