Հոդված 28. Ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելը
Հոդված 28. Ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելը
Ապրանքային նշանի գրանցումը դրա գործողության ամբողջ ժամկետի ընթացքում կարող է ամբողջովին կամ մասնակիորեն ճանաչվել անվավեր, եթե այն կատարվել է սույն օրենքի 3 և 11 հոդվածներով սահմանված պահանջների խախտմամբ և ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրվանից 5 տարվա ընթացքում` սույն օրենքի 12 հոդվածի համաձայն:
Ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու մասին գանգատը կարող է գանգատարկման խորհուրդ ներկայացնել ցանկացած իրավաբանական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն կամ ֆիզիկական անձ: Գանգատը քննարկվում է պետական լիազորված մարմնի կողմից հաստատված կարգով:
Գանգատարկման խորհրդի որոշումը դրա ընդունման օրվանից 6-ամսյա ժամկետում կարող է գանգատարկվել դատական կարգով: