Անցնել բովանդակությանը
Գլուխ X · ՏԵՂԱՆՎԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 43. Տեղանվան գրանցումը և օգտագործման իրավունքի վկայականի գործողությունն ուժը կորցրած ճանաչելը

գործել է մինչև 2000-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 43. Տեղանվան գրանցումը և օգտագործման իրավունքի վկայականի գործողությունն ուժը կորցրած ճանաչելը

Պետական լիազորված մարմինը տեղանվան գրանցման գործողությունն ուժը կորցրած է ճանաչում, եթե`

ա) տեղանվան գրանցումը անվավեր է ճանաչվել սույն օրենքի 42 հոդվածի համաձայն.

բ) վերացել են տվյալ աշխարհագրական տեղանքին բնորոշ պայմանները և անհնար է դարձել պետական գրանցամատյանում նշված հատկություններով ապրանքի արտադրությունը: Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ապրող անհատ ձեռներեցների և օտարերկրյա իրավաբանական անձանց անունով տեղանվան գրանցումը, բացի նշված հիմքերից, ուժը կորցրած է ճանաչում նաև ապրանքի ծագման երկրում նրանց կողմից տվյալ անվանման իրավունքը կորցնելու դեպքում:

Պետական լիազորված մարմինը տեղանվան վկայականն ուժը կորցրած է ճանաչում, եթե`

ա) տեղանվան վկայականը անվավեր է ճանաչվել սույն օրենքի 42 հոդվածի համաձայն.

բ) ապրանքը կորցրել է տվյալ ծագման տեղանվամբ ապրանքի պետական գրանցամատյանում նշված առանձնահատկությունները.

գ) տեղանվան գրանցման գործողությունն ուժը կորցրած է ճանաչվել սույն հոդվածի առաջին մասի համաձայն.

դ) լուծարվել (մահացել) է վկայականի սեփականատերը.

ե) վկայականի սեփականատերը վկայականից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել պետական լիազորված մարմին:

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։