Անցնել բովանդակությանը
Գլուխ X · ՏԵՂԱՆՎԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 49. «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» և «Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին

գործել է մինչև 2000-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 49. «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» և «Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին

1. «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 43. Ձեռնարկության ապրանքային նշանը

Ձեռնարկությունն ունի ապրանքային նշան (նշաններ), որի (որոնց) գրանցումը, օգտագործումը և իրավական պաշտպանությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով»:

2. «Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 8. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության ապրանքային նշանը

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունն ունի ապրանքային նշան (նշաններ), որի (որոնց) գրանցումը, օգտագործումը և իրավական պաշտպանությունն իրականացվում են օրենքով սահմանված կարգով»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։