Անցնել բովանդակությանը
Գլուխ VII · ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 31. Տեղանվան իրավական պաշտպանությունը

գործել է մինչև 2000-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 31. Տեղանվան իրավական պաշտպանությունը

Հայաստանի Հանրապետությունում տեղանվան իրավական պաշտպանությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով` դրա գրանցման հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Տեղանունը պաշտպանվում է օրենքով:

Տեղանունը կարող են գրանցման ներկայացնել մեկ կամ մի քանի իրավաբանական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն կամ անհատ ձեռներեց: Տեղանունը գրանցման ներկայացրած իրավաբանական անձը, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը կամ անհատ ձեռներեցն իրավունք են ստանում օգտագործել այն, եթե նրանց կողմից արտադրվող ապրանքը համապատասխանում է սույն օրենքի 30 հոդվածի առաջին մասի պահանջներին:

Սահմանված կարգով գրանցված տեղանվան իրավունքը կարող է տրվել նույն աշխարհագրական տեղանքում գտնվող և նույն հատկանիշներով ապրանք արտադրող ցանկացած իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի:

Տեղանվան գրանցումը գործում է անժամկետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։