Գլուխ I · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 3. Ապրանքային նշանի գրանցման վկայականը
Հոդված 3. Ապրանքային նշանի գրանցման վկայականը
Ապրանքային նշանը կարող է գրանցվել իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի անունով:
Գրանցված ապրանքային նշանի սեփականատիրոջը տրվում է ապրանքային նշանի գրանցման վկայական (այսուհետ` ապրանքային նշանի վկայական):
Ապրանքային նշանի վկայականը հաստատում է ապրանքային նշանի գրանցման փաստը, առաջնությունը, ինչպես նաև ապրանքային նշանի վկայականում նշված ապրանքների նկատմամբ ապրանքային նշանի օգտագործման բացառիկ իրավունքը: