Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 10. Հայտարկվող նշանի փորձաքննությունը

գործել է մինչև 2000-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 10. Հայտարկվող նշանի փորձաքննությունը

Հայտարկվող նշանի փորձաքննությունն անցկացվում է նախնական փորձաքննությունն ավարտվելուց հետո 6-ամսյա ժամկետում: Փորձաքննության ընթացքում սահմանվում է ապրանքային նշանի առաջնությունը և ստուգվում հայտարկվող նշանի համապատասխանությունը առնվազն սույն օրենքի 11 հոդվածով և 12 հոդվածի առաջին մասով սահմանված պահանջներին:

Փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունվում է որոշում` ապրանքային նշանը գրանցելու կամ նրա գրանցումը մերժելու մասին:

Նշանի գրանցումը մերժելու մասին որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն կարող է դիմում ներկայացնել կրկնական փորձաքննություն անցկացնելու խնդրանքով` բերելով հիմնավոր փաստարկներ:

Նշված ժամկետը հայտատուի խնդրանքով կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 6 ամսով, եթե այդ մասին դիմումն ստացվել է մինչև այդ ժամկետի ավարտը:

Ապրանքային նշանի գրանցման մասին փորձաքննության որոշումը կարող է վերանայվել պետական լիազորված մարմնի կողմից նույնատիպ ապրանքների համար վաղ առաջնությունից օգտվող նույնական կամ շփոթելու աստիճան նման նշանի հայտի ստացման կամ ապրանքի ծագման տեղանվան գրանցման կապակցությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։