Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 11. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու բացարձակ հիմքերը

գործել է մինչև 2000-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 11. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու բացարձակ հիմքերը

Ապրանքային նշանը չի գրանցվում, եթե այն բաղկացած է միայն այնպիսի նշաններից, որոնք չունեն տարբերակիչ հատկանիշ, մասնավորապես`

ա) պետական զինանշաններ, դրոշներ և խորհրդանիշներ, պետությունների պաշտոնական անվանումներ, միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումներ, պաշտոնական խորհրդանիշներ, պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմներ, կնիքներ, պարգևներ և այլ տարբերանշաններ կամ թվարկվածներին շփոթելու աստիճան նման նշաններ են: Այդպիսի նշանները, դրանց սեփականատիրոջ կամ համապատասխան իրավասու մարմնի համաձայնությամբ, որպես չպաշտպանվող տարրեր կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ.

բ) համընդհանուր օգտագործման մեջ են մտել որպես որոշակի տեսակի ապրանքներ բնորոշող նշաններ.

գ) համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշներ և տերմիններ են.

դ) նշում են ապրանքի տեսակը, որակը, քանակը, հատկությունները, արժեքը, ստեղծման նպատակը, ինչպես նաև ապրանքի արտադրության և իրացման տեղն ու ժամանակը:

Սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ» ենթակետերում նշված նշանները, որպես չպաշտպանվող տարրեր, կարող են ներառվել նշանի մեջ, եթե դրանք չեն կազմում նշանի գերիշխող մասը:

Որպես ապրանքային նշան կամ նրա տարր չեն կարող գրանցվել նաև այն նշանները, որոնք`

ա) պարունակում են կեղծ կամ սպառողին մոլորության մեջ գցող տեղեկություններ ապրանքի կամ արտադրողի մասին.

բ) հակասում են հասարակական շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։