Գլուխ II · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 14. Ապրանքային նշանի գրանցումը
Հոդված 14. Ապրանքային նշանի գրանցումը
Պետական լիազորված մարմինը ապրանքային նշանը գրանցելու մասին որոշման հիման վրա սահմանված տուրքի վճարման փաստաթուղթն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ապրանքային նշանը գրանցում է նշանների գրանցման Հայաստանի Հանրապետության պետական մատյանում (այսուհետ` գրանցամատյան): Գրանցամատյանում գրանցվում են ապրանքային նշանը, ապրանքային նշանի սեփականատիրոջ մասին տեղեկությունները, ապրանքային նշանի առաջնության և գրանցման թվականները, այն ապրանքների ցանկը, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը և պետական լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկով ապրանքային նշանի գրանցմանը վերաբերող այլ տեղեկություններ, ինչպես նաև դրանց հետագա փոփոխությունները: