Հոդված 16. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը
Հոդված 16. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը
Ապրանքային նշանի գրանցումը գործում է մինչև պետական լիազորված մարմնի հայտ ներկայացնելու թվականից 10 տարին լրանալը:
Համաձայն ապրանքային նշանի սեփականատիրոջ դիմումի, որը տրվում է գրանցման գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում, ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է երկարաձգվել ևս 10 տարով:
Գրանցման գործողությունը կարող է երկարաձգվել նաև ապրանքային նշանի սեփականատիրոջ դիմումի համաձայն, որը տրվել է ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի ավարտից հետո 6 ամսվա ընթացքում` լրացուցիչ տուրք վճարելու դեպքում:
Պետական լիազորված մարմինն ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին նշում է կատարում գրանցամատյանում և սեփականատիրոջ խնդրանքով` ապրանքային նշանի վկայականում: