Գլուխ II · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 19. Ապրանքային նշանի գրանցումն օտարերկրյա պետություններում
Հոդված 19. Ապրանքային նշանի գրանցումն օտարերկրյա պետություններում
Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները և անհատ ձեռներեցներն իրավունք ունեն ապրանքային նշանը գրանցել օտարերկրյա պետություններում կամ կատարել դրա միջազգային գրանցում:
Ապրանքային նշանի միջազգային գրանցման հայտը ներկայացվում է պետական լիազորված մարմնի միջոցով: