Գլուխ IV · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 23. Ապրանքային նշանի գրանցումից բխող իրավունքների սպառումը
Հոդված 23. Ապրանքային նշանի գրանցումից բխող իրավունքների սպառումը
Գրանցված ապրանքային նշանի սեփականատերն իրավունք չունի արգելել այլ անձանց կողմից տվյալ նշանի օգտագործումն այն ապրանքների համար, որոնք այդ նշումով տնտեսական շրջանառության մեջ են դրվել նշանի սեփականատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ: