Գլուխ V · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
Հոդված 26. Ապրանքային նշանի օգտագործման իրավունքի ընձեռումը
Հոդված 26. Ապրանքային նշանի օգտագործման իրավունքի ընձեռումը
Ապրանքային նշանի սեփականատերը (լիցենզատու) լիցենզային պայմանագրի հիման վրա կարող է ապրանքային նշանի օգտագործման իրավունք ընձեռնել այլ անձի (լիցենզառու):
Լիցենզային պայմանագիրը պետք է բովանդակի հետևյալ պայմանը` լիցենզառուի ապրանքը որակապես չպետք է զիջի լիցենզատուի ապրանքին, և վերջինս հսկողություն պետք է իրականացնի այդ պայմանի կատարման նկատմամբ:
Ապրանքային նշանի օգտագործման իրավունքի ընձեռումը չի թույլատրվում, եթե այն կարող է սպառողին մոլորության մեջ գցելու պատճառ դառնալ ապրանքի արտադրության վայրին վերաբերող հարցում: