Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 29. Ապրանքային նշանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը և կրկնական գրանցումը

գործել է մինչև 2000-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 29. Ապրանքային նշանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը և կրկնական գրանցումը

Պետական լիազորված մարմինն ապրանքային նշանի գրանցումն ուժը կորցրած է ճանաչում`

ա) սույն օրենքի 16 հոդվածով նախատեսված` ապրանքային նշանի գործողության ժամկետն ավարտվելու դեպքում.

բ) միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր չունեցող ապրանքների վրա կոլեկտիվ նշանի օգտագործման դեպքում ապրանքային նշանի գրանցման վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա` սույն օրենքի 21 հոդվածի չորրորդ մասի համաձայն.

գ) ապրանքային նշանի չօգտագործման պատճառով, սույն օրենքի 22 հոդվածի չորրորդ մասի համաձայն, ապրանքային նշանի գործողության վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա.

դ) ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում` սույն օրենքի 28 հոդվածի համաձայն.

ե) ապրանքային նշանի սեփականատիրոջ լուծարման (մահվան) դեպքում.

զ) ապրանքային նշանը` որոշակի տեսակի ապրանքների նշման համար օգտագործվող, համընդհանուր կիրառում ունեցող նշանի վերածվելու դեպքում, ցանկացած անձի դիմումի համաձայն` դատարանի որոշման հիման վրա.

է) ապրանքային նշանի հետ նույնական կամ շփոթելու աստիճան նման ապրանքի ծագման տեղանվան գրանցման կապակցությամբ` հաշվի առնելով սույն օրենքի 40 հոդվածի երրորդ մասով սահմանված պահանջները.

ը) ապրանքային նշանից դրա սեփականատիրոջ հրաժարվելու դեպքում:

Սույն հոդվածի առաջին մասին համապատասխան ապրանքային նշանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու դեպքում (բացառությամբ «ղ» կետի) գրանցման գործողության դադարեցման օրվանից երեք տարվա ընթացքում ապրանքային նշանը նախկին սեփականատիրոջից կամ նրա իրավահաջորդից բացի այլ անձանց անունով չի կարող գրանցվել:

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։