Գլուխ VIII · ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԸՆՁԵՌՈՒՄԸ
Հոդված 34. Փորձաքննության որոշման գանգատարկումը և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետների վերականգնումը
Հոդված 34. Փորձաքննության որոշման գանգատարկումը և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետների վերականգնումը
Փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի դրա ստացման օրվանից երեք ամսվա ընթացքում գանգատ ներկայացնել գանգատարկման խորհուրդ: Գանգատը քննարկվում է պետական լիազորված մարմնի կողմից հաստատված կարգով:
Գանգատարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում այն ստանալու օրվանից 6-ամսյա ժամկետում հայտատուն իրավունք ունի դիմել դատարան:
Պետական լիազորված մարմինը սույն օրենքի 33 հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերով և սույն հոդվածի առաջին մասով նախատեսված և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետը կարող է վերականգնել դրա լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, հայտատուի տված դիմումի համաձայն, սահմանված տուրքի վճարման դեպքում: