Անցնել բովանդակությանը
Գլուխ VIII · ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԸՆՁԵՌՈՒՄԸ

Հոդված 35. Տեղանվան գրանցումը և օգտագործման իրավունքի վկայականի հանձնումը

գործել է մինչև 2000-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 35. Տեղանվան գրանցումը և օգտագործման իրավունքի վկայականի հանձնումը

Պետական լիազորված մարմինը տեղանունը գրանցելու մասին որոշման հիման վրա սահմանված տուրքի վճարման փաստաթուղթն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում տեղանունը գրանցում է ապրանքների ծագման տեղանվան գրանցման Հայաստանի Հանրապետության պետական մատյանում (այսուհետ` գրանցամատյան): Գրանցամատյանում գրանցվում են տեղանունը, տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի (այսուհետ` վկայական) սեփականատիրոջ մասին տեղեկությունները, այն ապրանքի նշումը, որի համար գրանցված է տվյալ տեղանունը, դրա առանձնահատկությունների նկարագրությունը, ինչպես նաև պետական լիազորված մարմնի կողմից սահմանված ցանկով այլ տեղեկություններ, որոնք վերաբերում են տեղանվան գրանցմանը և օգտագործման իրավունք տալուն, վկայականի գործողության ժամկետի երկարաձգմանը և այդ տեղեկությունների հետագա փոփոխությունները: Վկայականը հանձնում է պետական լիազորված մարմինը` տեղանվան գրանցամատյանում գրանցման օրվանից մեկ ամսվա ընթացքում: Վկայականի ձևը և դրա մեջ նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է պետական լիազորված մարմինը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։