Անցնել բովանդակությանը
Գլուխ VIII · ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԸՆՁԵՌՈՒՄԸ

Հոդված 36. Տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի գործողության ժամկետը

գործել է մինչև 2000-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 36. Տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի գործողության ժամկետը

Վկայականը գործում է մինչև պետական լիազորված մարմին հայտ ներկայացնելու թվականից 10 տարին լրանալը:

Վկայականի սեփականատիրոջ դիմումի համաձայն, որը տրվում է գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում, գրանցման գործողությունը կարող է երկարաձգվել ևս 10 տարով, եթե դիմումին կից ներկայացվել է տվյալ աշխարհագրական տեղանքում վկայականի սեփականատիրոջ գտնվելու և վկայականում նշված հատկություններով ապրանք արտադրելու մասին տարածքային կառավարման մարմնի տեղեկանքը:

Գրանցման գործողությունը կարող է երկարաձգվել նաև վկայականի սեփականատիրոջ դիմումի համաձայն, որը տրվել է վկայականի գործողության ժամկետի ավարտից հետո 6 ամսվա ընթացքում, լրացուցիչ տուրք վճարելու դեպքում:

Պետական լիազորված մարմինը վկայականի գործողության ժամկետի երկարաձգման մասին նշում է կատարում գրանցամատյանում և վկայականի սեփականատիրոջ խնդրանքով` վկայականում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։