Գլուխ VIII · ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԸՆՁԵՌՈՒՄԸ
Հոդված 39. Տեղանվան գրանցումն օտարերկրյա պետություններում
Հոդված 39. Տեղանվան գրանցումն օտարերկրյա պետություններում
Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները և անհատ ձեռներեցներն իրավունք ունեն տեղանունը գրանցել օտարերկրյա պետություններում:
Օտարերկրյա պետությունում տեղանվան գրանցման հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում այն գրանցելուց և օգտագործման իրավունք ստանալուց հետո: