Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՏԵՂԱՆՎԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 40. Տեղանվան օգտագործումը

գործել է մինչև 2000-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 40. Տեղանվան օգտագործումը

Տեղանվան օգտագործում է համարվում դրա կիրառումն ապրանքի և փաթեթավորման վրա, գովազդներում, ազդագրերում, հաշիվներում, ձևաթղթերի վրա, ինչպես նաև ապրանքը տնտեսական շրջանառության մեջ մտցնելու հետ կապված այլ փաստաթղթերում:

Չի թույլատրվում գրանցված տեղանվան օգտագործումը համապատասխան վկայական չունեցող անձանց կողմից, եթե նույնիսկ նշվում է ապրանքի ծագման ճշգրիտ վայրը, կամ տեղանունն օգտագործվում է թարգմանաբար կամ այնպիսի արտահայտությունների զուգակցմամբ, ինչպիսիք են «տեսակ», «տիպ», «նմանակում» և այլն, ինչպես նաև ապրանքի ծագման տեղի և առանձնահատկությունների մասին սպառողներին մոլորության մեջ գցելու ընդունակ համանման նշանի օգտագործումը ցանկացած ապրանքի համար:

Տեղանվան գրանցման օրվանից երեք տարվա ընթացքում այն կարող է օգտագործվել դրա հետ նույնական կամ շփոթելու աստիճան նման ապրանքային նշանի սեփականատիրոջ կողմից, եթե այն գրանցվել է տեղանվան գրանցման օրվանից ոչ պակաս, քան 6 ամիս առաջ:

Վկայականի սեփականատերն իրավունք չունի տեղանվան օգտագործման իրավունքը փոխանցել այլ անձանց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։