Անցնել բովանդակությանը
Գլուխ X · ՏԵՂԱՆՎԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 42. Տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքի վկայականը անվավեր ճանաչելը

գործել է մինչև 2000-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 42. Տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքի վկայականը անվավեր ճանաչելը

Տեղանվան գրանցումը կարող է անվավեր ճանաչվել, եթե այն տրվել է սույն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ:

Վկայականը կարող է անվավեր ճանաչվել, եթե այն տրվել է սույն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ:

Ցանկացած անձ սույն օրենքի 30 հոդվածի առաջին և երրորդ մասերում և 31 հոդվածի երրորդ և չորրորդ մասերում նշված հիմքերով կարող է գանգատ ներկայացնել գանգատարկման խորհուրդ` տեղանվան գրանցման և վկայական տալու դեմ: Գանգատը քննարկվում է պետական լիազորված մարմնի կողմից հաստատված կարգով:

Գանգատարկման խորհրդի որոշումն ընդունման օրվանից 6 ամսվա ընթացքում կարող է գանգատարկվել դատական կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։