Գլուխ X · ՏԵՂԱՆՎԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 47. Օտարերկրյա անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց իրավունքները
Հոդված 47. Օտարերկրյա անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց իրավունքները
Օտարերկրյա անհատ ձեռներեցները և իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության անհատ ձեռներեցներին, իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին հավասար:
Հայաստանի Հանրապետությունում տեղանվան գրանցման իրավունքը տրվում է այն պետությունների անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց, որոնք նույնանման իրավունք են տալիս Հայաստանի Հանրապետության անհատ ձեռներեցներին, իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին: