Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 7. Ապրանքային նշանի առաջնությունը

գործել է մինչև 2000-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 7. Ապրանքային նշանի առաջնությունը

Ապրանքային նշանի առաջնությունը սահմանվում է հայտը պետական լիազորված մարմին ներկայացնելու տարով, ամսով, ամսաթվով (այսուհետ` թվական):

Ապրանքային նշանի առաջնությունը կարող է սահմանվել առաջին հայտը արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետություն ներկայացնելու թվականով (կոնվենցիայով առաջնություն) այն դեպքում, երբ հայտը պետական լիազորված մարմին ներկայացվել է նշված թվականից 6 ամսվա ընթացքում: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան երկու ամսով, եթե կոնվենցիայով առաջնության խնդրանքով հայտը հայտատուից անկախ պատճառներով չի ներկայացվել սահմանված ժամկետում:

Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան կոնվենցիայի մասնակից պետություններից մեկի տարածքում պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսների ցուցանմուշների վրա տեղադրված նշանի առաջնությունը կարող է սահմանվել ցուցահանդեսում ցուցանմուշի բաց ցուցադրումն սկսելու թվականով (ցուցահանդեսային առաջնություն), եթե հայտը պետական լիազորված մարմին ներկայացվել է նշված թվականից 6 ամսվա ընթացքում:

Կոնվենցիայով առաջնության կամ ցուցահանդեսային առաջնության իրավունքից օգտվել ցանկացող հայտատուն պարտավոր է այդ մասին նշել հայտը ներկայացնելիս կամ հայտը պետական լիազորված մարմին ներկայացնելու օրվանից երկու ամսվա ընթացքում` կցելով այդ պահանջի իրավունքը հաստատող փաստաթղթերը կամ այդ փաստաթղթերը պետական լիազորված մարմին ներկայացնել հայտի ներկայացման թվականից երեք ամսվա ընթացքում:

Ապրանքային նշանի առաջնությունը կարող է սահմանվել նշանի միջազգային գրանցում ունեցող ապրանքային նշանի առաջնության թվականով` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ լրիվ կամ մասամբ համընկնող ապրանքների ցանկի համար գրանցման ներկայացված նույնական կամ շփոթելու աստիճան նման նշաններն ունեն նույն առաջնության թվականը, ապա հայտատուների միջև կնքված համաձայնագրին համապատասխան, համընկնող ապրանքների համար նշանը (կամ շփոթելու աստիճան նման նշաններից որևէ մեկը) կարող է գրանցվել նրանցից մեկի անունով:

Համապատասխան ծանուցագրի ստացման օրվանից 6-ամսյա ժամկետում, համընկնող ապրանքների համար նշանի գրանցման հարցում հայտատուների համաձայնության չգալու դեպքում, համընկնող ապրանքների մասով հայտերը համարվում են հետ կանչված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։