Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 9. Նախնական փորձաքննությունը

գործել է մինչև 2000-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 9. Նախնական փորձաքննությունը

Հայտի նախնական փորձաքննությունն անցկացվում է հայտի ներկայացման օրվանից մեկամսյա ժամկետում: Սույն օրենքի 8 հոդվածի հինգերորդ մասին համապատասխան հարցում ուղարկելու դեպքում նշված ժամկետի ընթացքը դադարեցվում է մինչև պատասխանի ստացումը:

Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում են հայտի կազմը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին: Նախնական փորձաքննության արդյունքների հիման վրա հայտատուն ծանուցվում է հայտը քննարկման ընդունվելու կամ չընդունվելու մասին:

Հայտը քննարկման ընդունվելու դեպքում հայտատուն ծանուցվում է ապրանքային նշանի ներկայացման թվականի մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։