Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 12. Պայմանագրի կնքման մասին որոշման հրապարակումը
Հոդված 12. Պայմանագրի կնքման մասին որոշման հրապարակումը
1. Պատվիրատուն պարտավոր է մրցույթի հաղթողին որոշելու պահից 20 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմնի սահմանած կարգով, պաշտոնական տեղեկագրում տեղեկատվություն հրապարակել պայմանագիր կնքելու իր որոշման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ նման որոշումը պետական գաղտնիք է: Այդ տեղեկատվությունը պետք է առնվազն ներառի`
1) մասնակցի անվանումը (անունը).
2) պայմանագրի կնքվելու տարին, ամիսը, ամսաթիվը.
3) կնքվող պայմանագրի առարկան ու գինը.
4) պայմանագիրը կնքելու մասին որոշումն ընդունելու ամսաթիվը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի պահանջները չեն կիրառվում, եթե պայմանագրի նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորի մեկ քառորդը: