Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 30. Մրցույթի հայտի գործողության ժամկետը, հայտը հետ վերցնելը և դրանում փոփոխություն կատարելը

գործել է մինչև 2005-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 30. Մրցույթի հայտի գործողության ժամկետը, հայտը հետ վերցնելը և դրանում փոփոխություն կատարելը

1. Մրցույթի հայտը վավեր է համարվում մինչև սույն օրենքին համապատասխան պայմանագրի կնքումը, մասնակցի կողմից մրցույթի հայտի հետ վերցնելը, մրցույթի հայտերի մերժումը կամ մրցույթը չկայացած հայտարարվելը:

2. Մրցույթի մասնակիցը, մինչև մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող է փոփոխել կամ հետ վերցնել այն:

3. Մրցույթի հայտի փոփոխման կամ հետ վերցնելու մասին ծանուցումը ուղարկվում է պատվիրատուին սույն օրենքի 29 հոդվածի 3-րդ կետին համապատասխան կազմված ծրարով` դրա վրա ավելացնելով «փոփոխում» կամ «հետկանչ» բառը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։