Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 13. Մասնակիցների հակաօրինական գործողությունները
Հոդված 13. Մասնակիցների հակաօրինական գործողությունները
1. Եթե գնման ընթացակարգի շրջանակում մասնակցի կատարած գործողությունները հակասում են գնումների մասին օրենսդրությանը, ապա պատվիրատուն լիազոր մարմնի համաձայնությամբ մերժում է նրա մրցույթի հայտը կամ գնանշումը` վերջինիս ներկայացնելով այդ որոշման հիմքերը:
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան մրցույթի հայտի կամ գնանշման մերժման և դրա հիմնավորվածության մասին պատվիրատուն գրառում է կատարում գնումների ընթացակարգի արձանագրության մեջ` այդ մասին անհապաղ ծանուցելով համապատասխան պետական մարմիններին:
3. Պատվիրատուի պատասխանատու պաշտոնատար անձն անձնական պատասխանատվություն է կրում սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պատվիրատուի պարտավորությունների համար: