Գլուխ 3 · ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 19. Կենտրոնացված գնումները
Հոդված 19. Կենտրոնացված գնումները
1. Կենտրոնացված գնումները կատարում է կառավարության կողմից լիազորված իրավաբանական անձը կամ հիմնարկը (այսուհետ` պետական գնումների գործակալություն):
2. Փակ մրցույթի ձևով գնումները կարող են կատարվել ապակենտրոնացված` այլ պատվիրատուների կողմից, կառավարության սահմանած դեպքերում:
3. Պետական գնումների գործակալության կազմավորման և գործունեության կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքին համապատասխան: