Հոդված 26. Մրցույթի հրավերի տրամադրման կարգը և պայմանները
Հոդված 26. Մրցույթի հրավերի տրամադրման կարգը և պայմանները
1. Պատվիրատուն պարտավոր է մրցույթի հայտարարության հիման վրա մրցույթի հրավեր ստանալու պահանջ ներկայացրած անձանց տրամադրել մրցույթի հրավեր:
2. Եթե գնման պայմանագրի նախահաշվային գինը ապրանքների և ծառայությունների դեպքում գերազանցում է գնումների բազային միավորի իննսունապատիկը, իսկ աշխատանքների դեպքում` հինգհարյուրապատիկը, ապա մրցույթին մասնակցելու մտադրություն ունեցող անձինք իրավունք ունեն պատվիրատուից պահանջել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով մրցույթի հրավեր:
3. Բաց մրցույթի հրավեր տրամադրելու համար պատվիրատուն պահանջում է վճար, որը չի կարող ավելի լինել մրցույթի հրավերի պատճենահանման և առաքման համար պահանջվող ծախսերի չափից:
4. Պատվիրատուն մրցույթի հրավերը տրամադրում է պահանջվող վճարն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում: