Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, այլ իրավական ակտերը և միջազգային պայմանագրերի նորմերը
Հոդված 4. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, այլ իրավական ակտերը և միջազգային պայմանագրերի նորմերը
1. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը (այսուհետ` գնումների մասին օրենսդրություն) բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից:
2. Գնումների հետ կապված հարաբերությունները կարող են կարգավորվել նաև այլ իրավական ակտերով:
3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրի նորմերը: