Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5. Գնումների մասին այլ իրավական ակտերի ընդունումը և հրապարակումը
Հոդված 5. Գնումների մասին այլ իրավական ակտերի ընդունումը և հրապարակումը
Գնումների մասին այլ իրավական ակտերը, սույն օրենքի դրույթներին համապատասխան, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն) և (կամ) նրա կողմից լիազորված պետական մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):
Գնումների մասին այլ իրավական ակտերը, օրենքով սահմանված դեպքերից բացի, հրապարակվում են լիազոր մարմնի գնումների պաշտոնական տեղեկագրում (այսուհետ` պաշտոնական տեղեկագիր):