Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Օրենքում գործածվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2005-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքում գործածվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

գնումներ` պատվիրատուի կողմից Հայաստանի Հանրապետության համապատասխան բյուջեի և (կամ) ֆինանսական այլ միջոցների հաշվին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող եղանակներով գնման, վարձակալության, լիզինգի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների տարաժամկետ վճարման ճանապարհով բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում.

գնման պայմանագիր` սույն օրենքով սահմանված կարգով գնումներ կատարելու նպատակով պատվիրատուի կողմից կնքվող պայմանագիր (այսուհետ` պայմանագիր).

պատվիրատու` սույն օրենքով գնումներ կատարելու լիազորությամբ օժտված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու կազմակերպություններ, ինչպես նաև կառավարության կողմից լիազորված իրավաբանական անձ կամ հիմնարկ.

մասնակից` սույն օրենքին համապատասխան պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.

ընտրված մասնակից` սույն օրենքին համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված մասնակից.

գնման պայմանագրի կնքման առաջարկ` սույն օրենքով սահմանված կարգով պատվիրատուի կողմից ուղարկվող և պայմանագրի կնքման առաջարկ պարունակող ծանուցում.

մրցույթի հայտի ապահովում` մասնակցի կողմից մրցույթին մասնակցելու հետ կապված պարտավորությունների կատարման համար պատվիրատուին տրամադրվող ապահովում.

պայմանագրի կատարման ապահովում` ընտրված մասնակցի կողմից կնքվելիք պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարման համար պատվիրատուին տրամադրվող ապահովում.

ապրանքների, աշխատանքների և ծառայությունների պահանջ` գնումներ կատարելու նպատակով պատվիրատուի կողմից, սույն օրենքին համապատասխան, տրամադրվող մրցույթի հրավեր (այսուհետ` մրցույթի հրավեր) կամ գնանշման հարցում.

ապրանքների, աշխատանքների և ծառայությունների առաջարկ` մրցույթի հրավերի կամ գնանշման հարցման հիման վրա, սույն օրենքով սահմանված կարգով, պատվիրատուին ուղարկվող մրցույթի հայտ (այսուհետ` մրցույթի հայտ) կամ գնանշում.

բնութագրեր` պայմանագրի առարկան բնորոշող տնտեսական, որակական և տեխնիկական ցուցանիշներ.

գնումների բազային միավոր` Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով արտահայտված` նվազագույն աշխատավարձի հազարապատիկին համարժեք գումար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։