Հոդված 8. Գնումներին մասնակցելու հավասարությունը
Հոդված 8. Գնումներին մասնակցելու հավասարությունը
1. Պատվիրատուն պարտավոր է միանման վերաբերմունք հանդես բերել ապրանքներ, աշխատանքներ, ծառայություններ առաջարկող բոլոր անձանց նկատմամբ:
2. Գնումների գործընթացին որևէ պետության ռեզիդենտի մասնակցության իրավունքը, օրենսդրությանը համապատասխան, կարող է սահմանափակվել կառավարության կողմից, եթե դա բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության շահերից:
3. Պատվիրատուն մրցույթի հայտարարության մեջ պարտավոր է նշել, որ գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք կարող են մասնակցել գնումների ընթացակարգին, անկախ նրանց` որևէ երկրի ռեզիդենտը լինելու հանգամանքից, ընդ որում, հայտարարությունը հետագայում ենթակա չէ փոփոխության:
Եթե սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան գնումներին մասնակցելու իրավունքը սահմանափակված է, ապա պատվիրատուն այդ մասին պարտավոր է նշել մրցույթի հայտարարությունում:
4. Պատվիրատուն պարտավոր է բացառել խտրականությունը և այնպիսի բնութագրերի սահմանումը, որոնք կարող են խոչընդոտել (սահմանափակել) ցանկացած անձի` գնումներին մասնակցելու իրավունքը: