Հոդված 17. Գնումների գործընթացի պետական կարգավորումը և միջճյուղային համակարգումն իրականացնող մարմինը
Հոդված 17. Գնումների գործընթացի պետական կարգավորումը և միջճյուղային համակարգումն իրականացնող մարմինը
1. Գնումների գործընթացի պետական կարգավորումը և միջճյուղային համակարգումն իրականացնում է լիազոր մարմինը: Լիազոր մարմինը ղեկավարվում է օրենսդրությամբ, ինչպես նաև Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կառավարության և վարչապետի որոշումներով: Լիազոր մարմնի որոշումները պարտադիր են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների համար:
2. Լիազոր մարմինը չի կարող լինել պայմանագրի կողմ, ինքնուրույն կատարել գնումներ, բացառությամբ իր կարիքների համար կատարվող գնումների:
3. Գնումների մասին օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով լիազոր մարմինը`
1) կատարում է գնումների ընթացակարգերի կազմակերպման և անցկացման գործընթացի նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովումը.
2) մշակում է գնումների վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերի նախագծեր և ներկայացնում է դրանք կառավարության և (կամ) վարչապետի հաստատմանը.
3) օժանդակում է պատվիրատուներին գնումների անցկացման գործում և վերահսկում նրանց կողմից սույն օրենքի դրույթների և այլ իրավական ակտերի պահանջների կատարումը.
4) պատվիրատուներին ցույց է տալիս մեթոդական օգնություն, ներառյալ` գնումներ կատարելու ժամանակ օգտագործվող փաստաթղթերի նմուշների մշակումը և հրապարակումը.
5) մասնակիցների բողոքների հիման վրա կազմակերպում է ստուգումներ և ընդունում պատվիրատուների համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ.
6) հաստատում կամ մերժում է գնումների կատարման ձևի մասին պատվիրատուների որոշումները` սույն օրենքով նախատեսված դեպքերում.
7) համակարգում է գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը.
8) կազմակերպում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների մասնագիտական ուսուցման, որակավորման և վերապատրաստման գործը.
9) ապահովում է գնումների ընթացակարգերի և դրանց մաս կազմող արձանագրությունների ստուգումը.
10) հրապարակում է պաշտոնական տեղեկագիրը.
11) հաստատում կամ մերժում է պայմանագիր կնքելու մասին պատվիրատուների որոշումները` սույն օրենքով նախատեսված դեպքերում.
12) վարում է գնումների ակտերի, ներառյալ` հրահանգների, կարգադրությունների և հրամանների պարբերական հաշվառումը: