Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 29. Մրցույթի հայտերը ներկայացնելու կարգը

գործել է մինչև 2005-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 29. Մրցույթի հայտերը ներկայացնելու կարգը

1. Մրցույթին մասնակցելու մտադրություն ունեցող անձինք, մրցույթի հրավերի պահանջներին համապատասխան, պատվիրատուին ներկայացնում են մրցույթի հայտեր:

2. Մրցույթի հայտը` տեխնիկական և տնտեսական (գնային) առաջարկները, դրանց վերաբերող հավելվածներն ու օժանդակ մյուս փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը սոսնձվում, ստորագրվում և կնքվում է այն ներկայացնողի կողմից: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մրցույթի հրավերում նշված թվով կրկնօրինակներից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը: Ծրարը և ներառված փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող մասնակիցը կամ վերջինիս կողմից լիազորված անձը (այսուհետ` գործակալ): Եթե մրցույթի հայտը ստորագրում է գործակալը, ապա նա պատվիրատուին ներկայացնում է համապատասխան փաստաթուղթ, որը վկայում է, որ տվյալ անձը լիազորված է գործելու մրցույթի մասնակցի անունից:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված ծրարի վրա, մրցույթի հայտը կազմելու լեզվով, կարող են կատարվել միայն հետևյալ գրառումները`

1) մրցույթի հրավերում նշված մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն).

2) մրցույթի ծածկագիրը.

3) «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» բառերը.

4) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

4. Գնի վերաբերյալ առաջարկը ներկայացվում է առանձին, դրվում է առանձին ծրարի մեջ, որի վրա նշվում է այն ներկայացնող մասնակցի անվանումը (անունը) և «առաջարկվող գինը» բառերը: Գնի առաջարկի ծրարը սոսնձվում, ստորագրվում, կնքվում և տեխնիկական առարկների հետ միասին դրվում է սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան կազմված ծրարում:

5. Մրցույթի հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Ընդ որում, մասնակցի պահանջով պատվիրատուն տալիս է այդ մասին տեղեկանք:

6. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ, ինչպես նաև մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը լրանալուց հետո տրված հայտերը մերժվում են և առանց բացվելու վերադարձվում են ներկայացնողին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։