Գլուխ 3 · ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 24. Գնումների արհեստական բաժանման կամ գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արհեստական մեծացման անթույլատրելիությունը
Հոդված 24. Գնումների արհեստական բաժանման կամ գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արհեստական մեծացման անթույլատրելիությունը
Պատվիրատուն իրավունք չունի գնումների առանձին ընթացակարգեր անցկացնելու միջոցով պայմանագրեր կնքելու նպատակով`
ա) արհեստականորեն գնումները բաժանել առանձին չափաբաժինների.
բ) լրացուցիչ քանակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման համար նոր ընթացակարգի անցկացումից խուսափելու նպատակով արհեստականորեն ավելացնել գործող պայմանագրերով գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների քանակը, բացառությամբ սույն օրենքի 23 հոդվածի 3-րդ կետում նշված դեպքի: