Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 25. Մրցույթի հայտարարության հրապարակումը

գործել է մինչև 2005-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 25. Մրցույթի հայտարարության հրապարակումը

1. Բաց մրցույթի ձևով գնումների կատարման ժամանակ մրցույթի հայտեր ներգրավելու նպատակով պատվիրատուն պաշտոնական տեղեկագրում հրապարակում է մրցույթի, մասին հայտարարություն:

Եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածի 2-րդ կետով, ապա մրցույթի հայտարարությունը պետք է հրապարակվի մրցույթի հայտերի ընդունման վերջնական ժամկետը լրանալու օրվանից 30 օր առաջ:

2. Եթե գնվելիք ապրանքների կամ ծառայությունների նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի իննսունապատիկը, իսկ աշխատանքների դեպքում` հինգհարյուրապատիկը, ապա պատվիրատուն պարտավոր է մրցույթի հայտարարությունը հրապարակել նաև ոչ պակաս, քան տասը երկրում շրջանառվող մամուլում` մրցույթի հայտերի ընդունման վերջնական ժամկետը լրանալու օրվանից 40 օր առաջ:

3. Մրցույթի մասին հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

1) պատվիրատուի անվանումը (անունը) և գտնվելու վայրը.

2) մրցույթի տեսակը.

3) մրցույթի ծածկագիրը.

4) կնքվելիք պայմանագրի բովանդակության, պայմանագրի առարկայի, դրա տեխնիկական, որակական և տնտեսական բնութագրերի համառոտ շարադրանքը.

5) կնքվելիք պայմանագրի կատարման նախընտրելի կամ պահանջվող ժամկետը.

6) մասնակիցների` անկախ որևէ երկրի ռեզիդենտը լինելու հանգամանքից, մրցույթին մասնակցելու հավասար իրավունքի կամ սույն օրենքին համապատասխան այդ իրավունքի սահմանափակման մասին հայտարարությունը.

7) մրցույթի հրավեր ստանալու պայմանները, այդ թվում` դրա համար գանձվող վճարի չափը, վճարման կարգը, ժամկետները և արժույթը.

8) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է մրցույթի հայտեր ներկայացվեն.

9) մասնակիցների որակավորման տվյալների նկատմամբ ներկայացվող հիմնական պահանջները.

10) մրցույթի հայտերը ներկայացնելու տեղը և ժամկետը.

11) պատվիրատուի հայեցողությամբ անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։